Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում  ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Շվանիձոր գյուղի վարչական տարածքում իրականացվում է ապօրինի արդյունահանում։

Օգոստոսի 10-ին ստուգմամբ ապօրինի արդյունահանման տարածքում հայտնաբերվել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության պատկանող էքսկավատոր և մեկ այլ ընկերության երեք բեռնատար՝ արդեն բեռնված ավազակոպճային հանքանյութով։Ստուգման պահին տարածքում կար մոտ 5,5 հազար խորանարդ մետր հանքանյութ, որը պետք է տեղափոխվեր Վարդանիձորում գտնվող մի երրորդ ընկերության արտադրամաս՝ մշակման։

Բեռնատարները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք, էքսկավատորը վերցվել է հսկողության, իսկ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Հանգամանքները պարզվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *