Նորվեգիայում զբոսաշրջիկին 50 հազար կրոն են տուգանել սպիտակ արջին արթնացնելու համար

Նորվեգիայում զբոսաշրջիկին 50 հազար կրոն են տուգանել՝ նավի շչակով քնած սպիտակ արջին արթնացնելու համար, հայտնում է BBC News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի սկզբին Շպիցբերգեն արշիպելագի հյուսիս-արևմուտյան ֆյորդերից մեկում՝ Հյուսիսային բևեռից մոտ 1 հազար կմ հեռավորության վրա։ Նավի ուղևորները ափին նկատել են քնած սպիտակ արջի, որից հետո նավում գտնվող մարդկանցից մեկը միացրել է նավի մառախուղային շչակը։ Կենդանին արթնացել է և հեռացել այլ վայր։

Շպիցբերգենի նահանգապետ Լարս Ֆաուսեն հայտնել է, որ խախտողին նշանակվել է 50 հազար նորվեգական կրոնի չափով տուգանք (մոտ 3,9 հազար ֆունտ ստեռլինգ), որի հետ նա համաձայնել է։

Սպիտակ արջերը 1972 թվականից Շպիցբերգենում պահպանության տակ են։ Տեղական օրենսդրությունն արգելում է առանց անհրաժեշտության անհանգստացնել, գրավել ուշադրությունը կամ հետապնդել այդ կենդանիներին։ 2015 թվականին իրականացված վերջին գիտական գնահատմամբ՝ արշիպելագում հաշվվում էր մոտ 250 սպիտակ արջ։

Դա Շպիցբերգենում վայրի կենդանիներին անհանգստացնելու համար տուգանելու առաջին դեպքը չէ։ 2024 թվականին զբոսաշրջիկը ծովափղին չափազանց մոտենալու համար 11,5 հազար նորվեգական կրոն էր վճարել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *