«Ոսկե գմբեթի» փորձարկումներն ավարտվել են

Ամերիկյան «Ոսկե գմբեթ» հակահրթիռային նորագույն պաշտպանական համակարգի ստեղծմամբ զբաղվող մի քանի կապալառու ընկերություններ ավարտել են վերջինիս առաջին փորձարկումները։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։ Համաձայն հաղորդման, ամերիկացի բարձրաստիճան զինվորական, գեներալ Մայքլ Գեթլայնը ասել է, որ մի քանի ընկերություններ, որոնց շարքում նաեւ SpaceX եւ Northrop Grumman ընկերությունները, հաջողությամբ ավարտել են առաջին փորձարկումները։ Նրանց փորձարկումների շրջանակում են եղել ռադարներից տվյալների՝ «որսիչներին» փոխանցումը, ինչպես նաեւ՝ ուժային կայանների ցուցադրումը։ Առաջին փուլի փորձարկումների ավարտից հետո, եթե դրանք ընթացել են բարեհաջող կերպով, ըստ ընթացակարգի, պետք է անցնեն փորձարկումների հաջորդ փուլին, որտեղ հիմնական ուշադրությունը պետք է բեւեռված լինի տիեզերքում մշակվող տեխնոլոգիաների աշխատունակությանն ու հնարավորություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *