
Ամերիկացի միլիարդատեր եւ գործարար Իլոն Մասկը կատակով հետաքրքրվել է սոցկայքի իր էջում, թե որքան արժե Մեծ Բրիտանիան, որպեսզի ինքը գնի այն։ Դա նա արել է ի պատասխան սատիրական պարբերականներից մեկի հրապարակման, թե Մասկն իբրեւ թե գնում է Մեծ Բրիտանիան, որպեսզի այնտեղի բնակիչներին վերադարձնի խոսքի ազատությունը։ «Իսկ ինչ արժե»,- կատակով գրել է Մասկը այդ հրապարակման ներքո, որպես մեկնաբանություն։ Նշենք, որ 2017 թվականին օգտատերերից մեկն առաջարկել էր Մասկին ձեռք բերել Twitter սոցկայքը։ Մասկը նորից գրել էր կատակով, թե ինչ արժե։ Արդյունքում, ինչպես կյանքը ցույց տվեց, նա ձեռք բերեց այն ու վերափոխեց Х անվանումով սոցկայքի։