Մարտուն Գրիգորյանը կալանավորվեց – Հրապարակ

Դատարանը Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառեց կալանք երկու ամիս ժամկետով։

Մարտուն Գրիգորյանը, հիշեցնենք, ձերբակալվել է երեկ առավոտյան՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Կառույցից նշել էին, որ ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն:

Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ընտրության ժամանակ բարեգործության արգելքի խախտումը։ Մարտուն Գրիգորյանը մեղադրանքը չի ընդունում։ նրա փաստաբանի խոսքով՝ նրա նկատմամբ հետապնդումն ակնհայտ քաղաքական է, փաստաբանը չի բացառում, որ այն կարող է կապ ունենալ նաև Գյումրիում նախատեսվող ընտրությունների հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *