Անոմալ շոգի պատճառով «եղանակային վտանգի նարնջագույն աստիճան» է հայտարարվել

Ֆրանսիայի 96 շրջաններից 80-ում հայտարարվել է եղանակային վտանգի նարնջագույն կամ նախավերջին աստիճան՝ անոմալ շոգերի պատճառով։ Այս մասին հայտնում է Météo-France-ը։ Համաձայն տեղեկությունների, առավելագույն ջերմաստիճանը մի շարք շրջաններում հասել է +38-+40 աստիճանի, ըստ Ցելսիուսի սանդղակի։

Բացի այդ, 50 շրջանում, որոնց մեծ մասը՝ Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում է, հայտարարվել է անտառային հրդեհների նախավերջին կամ «նարնջագույն» աստիճան։ Համաձայն պաշտոնական տեղեկությունների, այս տարվա շոգ եղանակը Ֆրանսիայի տնտեսության վրա արդեն նստել է 10-15 միլիարդ եվրո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *