Meta-ին պատկանող Instagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոն։ Սա վերջին տասնամյակում լոգոյի առաջին թարմացումն է, և օգտատերերն արդեն սկսել են այն ծաղրել։
«Հավելվածի վերևում գտնվող բառային լոգոն 10 տարի շարունակ չի փոխվել, ուստի ժամանակն էր այն թարմացնելու», – հարթակում կատարած գրառման մեջ գրել է Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին։ «Ավելի մաքուր և ժամանակակից՝ հղումներով դեպի սկզբնական տարբերակը, ինչպես նաև այն պարզությունն ու վարպետությունը, որոնք միշտ բնորոշ են եղել Instagram-ին»։
Instagram-ի օգտատերերն անմիջապես ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ նոր լոգոյի ձևավորված «r» տառը հեշտությամբ կարելի է շփոթել մեկ այլ տառի, օրինակ՝ «z»-ի կամ «u»-ի հետ։ Բացի այդ, «s»-ը որոշ օգտատերերի կարծիքով «a»-ի նման է։
Բազմագույն Instagram-ի պատկերանշանը, որը տեսախցիկի աբստրակտ պատկերն է, չի փոխվում։ Իսկ նախորդ՝ ձեռագիր ոճով Instagram-ի բառային լոգոն նախկին տեսքով է մնում։