3 տարում Պետգույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 45 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 2,000 հատ բաժնետոմս և 264,000 դոլարի պահանջի իրավունք

2026թ․ օգոստոսի 14-ի դրությամբ 2023-2026թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 45 միավոր անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 2,000 հատ բաժնետոմս և 264,000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք, մասնավորապես՝

  • 19 անշարժ գույք ամրացվել են այլ պետական մարմինների, որից 17-ը՝ ՀՀ ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին` անտառային ֆոնդի համալրման և պահպանության համար, 

  • 5-ն օտարվել են կամ տրամադրվել վարձակալությամբ,

  • 7-ը գտնվում են օտարման կամ վարձակալությամբ տրամադրման գործընթացի տարբեր փուլերում,

  • 18 գույքի մասով տարբեր պետական մարմինների հետ քննարկվում են հետագա արդյունավետ տնօրինման հարցը։

Օտարման կամ վարձակալության ենթակա գույքին կարելի է ծանոթանալ Կոմիտեի պաշտոնական կայքում՝ https://stateproperty.mtad.gov.am/-ում և պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգում՝ https://e-auctions.am/-ում։

Գույքի ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *