Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ ուղարկվել է ցորենի հերթական խմբաքանակը, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նախօրեին «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Բիլյաջարի» կայարանից դեպի «Բյոյուք-Քյասիկ» կայարան է ուղարկվել վեց վագոնից բաղկացած գնացք՝ 420 տոննա ցորենով։
Այսօրվա դրությամբ Ադրբեջանով տարանցիկ Ռուսաստանից Հայաստան տեղափոխվել է ավելի քան 40 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1 136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1 114 տոննա ածուխ և 67 հազար տոննա փայտանյութ։
Բացի դրանից, Ադրբեջանից Հայաստան մինչ օրս արտահանվել է մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք և մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշների բենզին։