Տեղի են ունեցել Հայաստանի և Ռուանդայի ԱԳՆ-ների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները

Տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուանդայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։

Խորհրդակցությունները վարել են ՀՀ ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանը և Ռուանդայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության՝ Եվրոպայի, Ամերիկայի և միջազգային կազմակերպությունների գլխավոր տնօրեն Մարի Գրեյս Նյինավումունտուն։

Զրուցակիցներն ընդգծել են քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությանը, ինչպես նաև անդրադարձել են թվային տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված քայլերին։

Մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության վերաբերյալ հարցերի շուրջ։ Անրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Արևելյան Աֆրիկայում ընթացիկ զարգացումներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *