1970-ական թվականներին Բենտոնիտի գործարանի աշխատակիցների համար կառուցված Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրը շուրջ 3450 բնակիչ ունի։ Գյուղում «Վեոլիա Ջրի ծառայություններից օգտվում է 768 բաժանորդ։
Տասնամյակներ շարունակ Ազատամուտը առավելագույնը չորս ժամ է ջուր ունեցել։ Բայց արդեն երկու ամիս է, բնակավայրը անցել է 24 ժամյա հուսալի ջրամատակարաման։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը սեփական միջոցներով գյուղի համար պոմպակայան է կառուցել, որն արդեն պաշտոնապես բացվել է։