Անձնական նամակագրությունն այլևս պաշտպանված չէ․ Instagram-ը հեռացրել է կոդավորման գործառույթը

Meta-ն պաշտոնապես հայտարարել է, որ Instagram-ում ամբողջությամբ դադարեցվել է լրացուցիչ կոդավորված զրույցների աջակցությունը՝ պատճառաբանելով, որ օգտատերերի չնչին տոկոսն էր օգտվում այդ գործառույթից, ինչի հետևանքով հարթակի սովորական անձնական հաղորդագրություններն այլևս չունեն նախկին գաղտնիության մակարդակը։

Ինչպես հայտնում է BBC-ն, թեև սա չի նշանակում, որ Meta-ի աշխատակիցները կարդում են ձեր նամակագրությունը, այնուամենայնիվ, հաղորդագրությունների բովանդակությունն այժմ տեխնիկապես հասանելի է ընկերության համակարգերին և օրենքով պահանջվող դեպքերում կարող է տրամադրվել իրավապահ մարմիններին, ընդ որում՝ ի տարբերություն Instagram-ի, Messenger-ն ու WhatsApp-ը շարունակում են պահպանել կոդավորումը։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *