Ֆինլանդիայում ձերբակալել են Ռուսաստանի հետ սահմանն ապօրինի հատած օտարերկրացու

Հարավարևելյան Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը ձերբակալել է Ռուսաստանի հետ ցամաքային սահմանն ապօրինի հատած մի մարդու, հայտնում է Yle-ն՝ հղում անելով Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությանը։

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Իմատրա քաղաքի շրջանում՝ սահմանից ոչ հեռու։ Օտարերկրացին հատել է պետական սահմանը սահմանված անցակետից դուրս և ձերբակալվել ֆինն սահմանապահների կողմից։

Ձերբակալությունից հետո նա դիմում է ներկայացրել Ֆինլանդիայում ապաստան ստանալու համար։

Միջադեպի կապակցությամբ Հարավարևելյան Ֆինլանդիայի սահմանային համագործակցության հարցերով լիազորը կապ է հաստատել Լենինգրադի մարզի Վիբորգի շրջանի իր ռուսաստանցի գործընկերոջ հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *