Հայաստանի զբոսաշրջության խոցելիությունն ու ռուսական շուկայի դերը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Աշխարհաքաղաքական ներկայիս բարդ իրավիճակում Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը Հայաստանի համար պարունակում է էական ռիսկեր։ Ռուսաստանը բացահայտ հայտարարում է, որ չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի նախաձեռնությունները, որոնք ուղղված են արևմտյան երկրների հետ հարաբերությունների խորացմանը։

Հայաստանի տեսանկյունից բազմակողմ հարաբերությունների հաստատումը ողջունելի է, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև իրական պայմանները, ռիսկերն ու հավանական հետևանքները։

«ԹՐԻՓ» կոչված նախաձեռնությունն առայժմ գոյություն չունի, միջուկային էներգետիկայի ոլորտում առկա են միայն առաջարկներ, մինչդեռ Թուրքիան և Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման նոր պահանջներ են առաջադրում։ Հարևան Վրաստանն ու Իրանը կենտրոնացած են իրենց ներքին խնդիրների վրա։

Միևնույն ժամանակ, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն ունեն երկարամյա պատմություն։ Հայաստանն օգտվում է ԵԱՏՄ ընդհանուր շուկայից և անդամ պետությունների հետ փոխշահավետ համագործակցությունից։ Հետևաբար, առկա տնտեսական օգուտներից հրաժարվելը, հանուն անորոշ ապագայի, պարունակում է բարձր ռիսկեր։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՒ

Նորածինների մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հնդկաստանում. Խոշոր տնտեսությունների ժողովրդագրական հակադրությունները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Արդեն իսկ արձանագրվում են անկումներ գյուղատնտեսության ոլորտում, իսկ Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերությունները սպառնում են նաև զբոսաշրջության ոլորտին։ Ռուսաստանն այստեղ շարունակում է ունենալ զգալի դերակատարություն։

Չնայած իշխանությունների քաղաքականությանը`զբոսաշրջության ոլորտում դիվերսիֆիկացիա չի արձանագրվել, ինչի մասին վկայում են վիճակագրական տվյալները.

2026թ․ առաջին կիսամյակում, 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է մոտ 15%-ով՝ կազմելով 1,041,598 մարդ։ Նրանցից Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմել է 40%։ Այս խմբի թվաքանակն աճել է մոտ 23%-ով։

Երկրորդ տեղում են ՀՀ քաղաքացիություն ունեցող զբոսաշրջիկները՝ մոտ 16% մասնաբաժնով, որոնց թվաքանակի աճը կազմել է ընդամենը 5%։

Երրորդ տեղում են վրացի զբոսաշրջիկները՝ մոտ 14% մասնաբաժնով, որոնց թվաքանակն աճել է 17%։

Գերմանիայից և Ուկրաինայից ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է համապատասխանաբար 42% և 37%, սակայն նրանց մասնաբաժինն անհամեմատ փոքր է Ռուսաստանի ունեցած մասնաբաժնի համեմատ։

  • Այս արդյունքները ցույց են տալիս, որ ոլորտը դեռևս չի դիվերսիֆիկացվել։ ՌԴ իշխանությունները տեղյակ են իրավիճակին, և եթե ռուս զբոսաշրջիկների այցելությունները սահմանափակվեն, ապա Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կկանգնի լուրջ խնդիրների առաջ։ Կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում այդ զարգացումները կունենան խիստ բացասական ազդեցություն. թեև երկարաժամկետում հնարավոր է լուծումներ գտնվեն, սակայն ներկայիս պայմաններում ռիսկերը չափազանց բարձր են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *