Հրաձգությունը հինգ մարդու կյանք է խլել Միչիգանում

Հրաձգությունը ամերիկյան Միչիգանում հինգ մարդու կյանք է խլել։ Արարքի կատարողը եւս հայտնաբերվել է մեռած։ Այս մասին հայտնում է АР լրատվական գործակալությունը։ Իրավապահները դեպքի վայր են ժամանել հրաձգության մասին ահազանգն ստանալուց հետո։ Դեպքը տեղի է ունեցել բնակելի տներից մեկում։ Դեպքի վայրում հայտնաբերվել է երեք մարդու դիակ։ Ինչպես նաեւ մեկ հոգի տուժած, ով անհապաղ հոսպիտալացվել է։

Կասկածյալի որոնումները տարել են հարեւան տուն, որտեղ էլ հայտնաբերվել է արարքի հեղինակ՝ 39-ամյա Չեդ Հիքմանի դիակը։ Եւս մեկ դիակ էլ ոստիկանությունը գտել է հարեւան տան մեջ։ Հետագա որոնումները կատարվել են մոտակա անտառային գոտում, որտեղից հայտնաբերվել է Հիքմանի մեքենան, որի մոտ եւս մեկ դիակ է հայտնաբերվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *