Շոգի ու երաշտի պատճառով՝ ջրի օգտագործման սահմանափակումներ են կիրառել

Շվեյցարիայի մի շարք շրջաններում անոմալ շոգ եղանակի եւ երաշտի պատճառով սահմանվել են ջրի օգտագործման սահմանափակումներ։ Այս մասին հայտնում է Blic-ը։ Արգաուի շրջանում արգելվել է ջրել գազոնները, լցնել լողավազանները կամ լվանալ ավտոմեքենաները։ Նմանատիպ արգելքներ են կիրառվել նաեւ Բազելում։ Շրջանների մեծ մասում արգելվել է գետերից ու գետակներից ջրառի կատարումը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել տեղի ֆերմերների համար։ Իրավիճակն այնքան լուրջ է, որ մի շարք բնակավայրեր խմելու ջուրը մատակարարվում է ցիստեռներով տեղափոխելով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *