
«Դեյլի Մեյլ»-ը բացահայտել է Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանիքի մանրամասները: Նրանք գաղտնի ամուսնացել են օգոստոսի 11-ին Լիսաբոնի մոտակայքում գտնվող իրենց 30 միլիոն ֆունտ ստեռլինգ (3.3 միլիարդ ռուբլի) արժողությամբ առանձնատանը։
Զույգի երեխաները և ընդամենը չորս քավորները ներկա են եղել տոնակատարությանը. Ջորջինայի քույրը՝ Իվանան, Ռոնալդուի վաղեմի ընկեր Միգել Պայշաոն և իսպանացի զույգ՝ ոսկերիչ Խոսե Ռոդրիգես Սանգիլը և նրա կինը՝ Մոնիկա Գոնսալես Մարտինեսը: Ֆուտբոլիստի մայրը՝ Դոլորես Ավեյրոն, և նրա երեք ավագ քույր-եղբայրները՝ Հյուգոն, Էլման և Կատիան, ներկա չեն եղել: