Հունաստանի Սալամին կղզում միաժամանակ բռնկված երկու հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել

Աթենքից ոչ հեռու գտնվող Հունաստանի Սալամին կղզում միաժամանակ առաջացած երկու անտառային հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Հունաստանի հրշեջ ծառայության աղբյուրներին։

Զոհված երկու մարդկանց մարմինները հայտնաբերվել են կղզու հարավում գտնվող Պերիստերիա լողափի շրջանում։ Հրդեհները գրեթե միաժամանակ են սկսվել Սալամինի հարավում և արևելքում գտնվող հանգստի երկու հայտնի վայրերում։

Կրակի տարածման պատճառով իշխանությունները տարհանման վերաբերյալ մի քանի հրահանգ են հայտարարել։ Կղզուց սկսել են տարհանել հարյուրավոր հանգստացողների և տեղացի բնակիչների։ Հրշեջ ծառայությունը իրավիճակը բնութագրել է բարդ, քանի որ կրակը տարածվում էր բնակելի գոտում։

Հրդեհների մարմանը ներգրավվել է մոտ 150 հրշեջ, 32 հրշեջ մեքենա, չորս ինքնաթիռ և վեց ուղղաթիռ։ Առափնյա պահպանությունը տարածք է ուղարկել հինգ պարեկային նավակ, ինչպես նաև մարդկանց տարհանման համար ներգրավել է մասնավոր նավեր։

Ոստիկանությունը փակում էր ճանապարհների առանձին հատվածներ և օգնում էր բնակիչներին ու հանգստացողներին լքել վտանգավոր շրջանները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *