«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի «սկզբունքների» թռիչքը․ պատգամավորը 2018-ին առաջարկում էր ՀԷՑ-ին դատել ու վտարել

«Ուժեղ Հայաստան» խմբակցության
պատգամավոր Սյուզան Ավետիսյանը, ով «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է, պարզվում
է, 2020 թվականին խիստ դժգոհություն է ունեցել ՀԷՑ-ի կառավարումից։ Այն ժամանակ, հիշեցնենք,
ընկերությունը պատկանում էր ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանին, որի քաղաքական
թիմում այսօր հանգրվանել է տիկին Ավետիսյանը։ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն այսօր
խորհրդարանում մեջբերեց «Ուժեղ Հայաստան»-ի  պատգամավորի 2020 թվականի գրառումները, որտեղ Ավետիսյանը
նշում էր, որ ՀԷՑ-ն ամենավատ մոնոպոլ կազմակերպությունն է, պատկանում է ռուսական օլիգարխիային։
Պատգամավորը 2018-ի դեկտեմբերին մի գրառմամբ նույնիսկ առաջարկել է ՀԷՑ-ին դատել ու վտարել։

 

Դժգոհ էր տիկին Ավետիսյանը,
որ մարզով մեկ լույս չունեն, բայց ահա 6 տարի անց այլևս Կարապետյանների նկատմամբ առարկություն
չունի, մանդատ է ստացել ու հանգրվանել խորհրդարանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *