Հունաստանում և Իսպանիայում անտառային հրդեհները երեք մարդու կյանք են խլել


Աշխարհ


Օգոստոսի 15-ին և 16-ին Հունաստանում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդել է AFP-ը։ Աթենքի մոտ գտնվող Սալամիս կղզում, ըստ տեղեկությունների, լողափի մոտ հայտնաբերվել է երկու դի։ Իսպանիայի հյուսիսային Արագոն շրջանում զինվոր է մահացել հրդեհը մարելիս։

Հունաստանի ափային պահպանության տվյալներով՝ Սալամիս կղզում գրեթե միաժամանակ բռնկվել են երկու անտառային հրդեհներ։ Երկուսն էլ տեղի են ունեցել մարդաշատ լողափերի մոտ՝ մեկը կղզու հարավում, մյուսը՝ արևելքում։ Արդյունքում, ավելի քան 570 մարդ տարհանվել է ափային պահպանության պարեկային նավակների և այլ նավերի միջոցով։ Հրշեջ ծառայության տվյալներով՝ այս շրջանում հրդեհի հետևանքով մահացել է տարեց զույգ. օգնությունը ժամանել է չափազանց ուշ։

Հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհը հատկապես արագ է տարածվել ուժեղ քամու պատճառով։ Հունական հեռուստատեսությունը ցուցադրել է հրդեհի հետեւանքով փլուզված ու այրված տների կադրեր։ Հունական ANA լրատվական գործակալության տվյալներով՝ ինը մարդ հոսպիտալացվել է ստացված այրվածքների պատճառով։

Հրդեհը մարելու համար գործի են դրվել մոտ 200 հրշեջներ, ինչպես նաև վեց ինքնաթիռ և յոթ ուղղաթիռ։

Սալամիս կղզու 37,000 բնակչության մեծ մասը տարեցներ են։ Հունաստանի փրկարարական ծառայության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է 34 հրդեհ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *