Երևանում BMW-ն բախվել է կայանված Honda-ին, ապա Tesla-ին և հայտնվել մայթին. համարանիշները հանել էին

Խոշոր ավտովթար՝ Երևանում. 21-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Honda»-ին, ապա «Tesla»-ին և հայտնվել մայթին. մինչ պարեկների ժամանումը՝ 2 «դեղնակտուցներ» «BMW»-ի համարները հանեցին

Օգոստոսի 16-ն, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:20-ի սահմաններում Վազգեն Առաջին (նախկինում՝ Կասյան) փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Նարեկ Հ.-ի վարած «BMW» մակնիշի, 36-ամյա Խաչիկ Խ.-ի վարած «Tesla» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Վահագն Վ.-ի վարած էլեկտրական «Honda» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Բախման հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Սակայն «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում։

Մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, «BMW»-ի վրայից երկու երիտասարդներ համարանիշները հանել էին, իսկ երբ դեպքի վայր ժամանեցին պարեկները, համարանիշները նույն երիտասարդները տեղադրեցին ավտոմեքենայի վրա։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Կայքը հայտնում է, որ ավտոմեքենաներից «Honda»-ն և «Tesla»-ն եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *