Կուբայում իշխանափոխության ռազմական տարբերակը ԱՄՆ-ի համար կորցնում է արդիականությունը․ Bloomberg

Կուբայում իշխանափոխության ռազմական տարբերակը ԱՄՆ-ի համար կորցնում է արդիականությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Կուբայի հարցում Թրամփի վարչակազմի ռազմավարությունը ավելի ու ավելի է կենտրոնանում պատժամիջոցների և տնտեսական ճնշման ուժեղացման, այլ ոչ թե կղզու ղեկավարությանը տապալելու նպատակով ռազմական ուժ կիրառելու վրա։

Թրամփի վարչակազմն առաջնահերթությունը տալիս է Կուբայի նկատմամբ ագրեսիվ տնտեսական ճնշմանն ու պատժամիջոցների խստացմանը, որպեսզի զրկի կղզու իշխանություններին եկամտի աղբյուրներից։ ԱՄՆ վերջին գործողությունների հետևանքով «սև ցուցակում» են հայտնվել տնտեսության առանցքային ոլորտները, ռազմական ղեկավարությունն ու պետական ձեռնարկությունները, ինչն էլ հանգեցրել է կղզում ռեսուրսների սուր դեֆիցիտի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *