Մի տարածված միֆ կա ՀՀ-ում` սփյուռքի և մեր հարաբերությունների վերաբերյալ։ Ասում են՝ ինչքան ավելի ուժեղ է սփյուռքը, այնքան ավելի ուժեղ է Հայաստանը։ Այս մասին օգոստոսի 17-ին Ազգային ժողովի նիստում, կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Արման Եղոյանը։
Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է նաև հակառակ սկզբունքին։
«Սա կատարյալ սուտ, միֆ է, որովհետև ըստ սահմանման՝ զուտ ֆիզիկապես սփյուռքը ժամանակի ընթացքում կարող է հզորանալ միայն ՀՀ-ից նոր արտագաղթի ալիքների հետևանքով կամ սփյուռքյան այլ գաղթօջախներից ներգաղթի ալիքների հետևանքով», – ասել է Եղոյանը։
Պատգամավորի պնդմամբ՝ հայկական սփյուռքը, անկախ երկրից, երբեք չի աճել և չի հզորացել սերունդների բնական հերթափոխի հաշվին։
«Այդպիսի բան երբեք չի եղել ողջ պատմության ընթացքում», – պարզաբանել է պատգամավորը։