Դոնալդ Թրամփը դարձյալ սպառնացել է ռմբակոծել Օմանը, եթե վերջինս «խանգարի» Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու իր ջանքերին։
ԱՄՆ նախագահն այս սպառնալիքը հնչեցրել է երկուշաբթի օրը՝ հակամարտության ավարտի հետ կապված դժվարությունների ֆոնին, որն սկսվելուց ի վեր արդեն գործում է շուրջ վեց ամիս։
Թեև Թրամփը բազմիցս հայտարարել է, որ պատերազմը «շուտով» կավարտվի, և վերջին ամիսներին խոսել է կայուն խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկարների մասին, ճեղքում դեռևս չի գրանցվել։
Հորմուզի նեղուցը համաշխարհային առևտրի կարևորագույն երակն է, որով սովորաբար անցնում է աշխարհում նավթի ծովային առաքումների մոտ մեկ հինգերորդ մասը․ այն փաստացի փակ է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարին պատերազմ են սկսել Իրանի դեմ։
«Եթե Օմանը կանգնի մեր ճանապարհին, մենք կռմբալոծենք և հողին կհավասարեցնենք նրանց»,- երկուշաբթի Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թրամփը։ Մայիսին կառավարության նիստում տեղի ունեցած անկաշկանդ զրույցի ընթացքում նախագահը նույնպես սպառնացել էր «օդ բարձրացնել» երկիրը, եթե այն «պատշաճ չգործի»։
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ուրբաթ օրը իր ելույթի ժամանակ Թրամփը սպառնացել էր նաև Հորմուզի նեղուցը հայտարարել «Միացյալ Նահանգների տարածք»։