ՀԱՄԱՍ-ն ավարտել է Գազայի հատվածում իշխանության լիակատար փոխանցման բոլոր նախապատրաստական աշխատանքները. NYT


Քաղաքականություն


New York Times-ը, հղում անելով շարժման քաղաքական ղեկավարության երկու պաշտոնյայի, հաղորդել է, որ պաղեստինյան արմատական ​​​​«ՀԱՄԱՍ» շարժումն ավարտել է Գազայի հատվածում իշխանության լիակատար փոխանցման բոլոր նախապատրաստական ​​աշխատանքները և պատրաստ է զինաթափվելու։

Պարբերականի տվյալով՝ միակ խոչընդոտը նոր վարչակազմի բացակայությունն է Գազայի հատվածում, այն ներկայումս գործում է Կահիրեից: Գազայի կառավարման տեխնոկրատների կոմիտեն ձևավորվել է դեռևս հունվարի 14-ին, սակայն դրա անդամները մինչ օրս գտնվում են Եգիպտոսի մայրաքաղաքում:

Աղբյուրներն ընդգծել են, որ ՀԱՄԱՍ-ը չի պնդում իր ներկայությունը նոր վարչակազմում, բայց մտադիր է շարունակել մասնակցել Պաղեստինի քաղաքական կյանքին և դիմադրել Իսրայելին մինչև անկախ Պաղեստինյան պետության ստեղծումը։

Ինչ վերաբերում է զինաթափմանը, ապա ՀԱՄԱՍ-ը պատրաստ է հազարավոր միավոր հրաձգային զենք փոխանցել ոստիկանական ծառայությանն ու ուժային մյուս կառույցներին: Սակայն ռազմական թևի զինաթափման մասին հարցին պաշտոնյաները միանշանակ պատասխան չեն տվել։

Մարտի վերջին Reuters-ը հաղորդել էր, որ «Խաղաղության խորհուրդը» ՀԱՄԱՍ-ին ներկայացրել է տարածաշրջանում զինաթափման ութամսյա ծրագիր, որը նախատեսում է նաև ստորգետնյա թունելների ցանցի ոչնչացում:

Երեկ հաղորդվել է, որ Իսրայելը պատրաստվում է վերսկսել ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի  զինաթափվելուց: Ռազմական գործողությունների մեկնարկի վերջնաժամկետը սահմանվել է հաջորդ ամսվա սկիզբը:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *