Ոչինչ չի արդարացնում Իրաքյան Քրդստանի վարչապետ Մասրուր Բարզանիի գրասենյակի վրա անխոհեմ հարձակումը։ Այս մասին սոցցանցերում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Քուրդ բարեկամները պետք է զգոն լինեն սադրանքների նկատմամբ, որոնք ուղղված են հարևան երկրների միջև թշնամանք հրահրելուն։ Մենք պաշտպանել ենք մեր քուրդ բարեկամներին Սադդամից և ԻԼԻՊ-ից, և շնորհակալ ենք նրանց՝ մեր սահմանին ապահոված անվտանգության համար», — նշել է նա։
Իրաքյան Քրդստանի վարչապետը մեկնաբանել է իր գրասենյակին հասցված հարվածը