2026 թ. առաջին կիսամյակում Հայաստանի ՆԳՆ համակարգից թմրամիջոցների օգտագործման համար ազատվել են 9 ծառայողներ։ Այս մասին օգոստոսի 18-ին մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ նշված ժամանակահատվածում կիրառվել է 146 պատժամիջոց, 7 դեպքում նյութերն ուղարկվել են քննչական մարմին, իսկ 9 ծառայողներ ազատվել են թմրամիջոցների օգտագործման համար։