Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ

Ոստիկանները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի մեկ տասնյակից ավելի հավաքատեղիներում։ Ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Հատուկ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են նաև թմրամիջոցներ, կանեփի թփեր, դանակներ, զենք-զինամթերք։

«ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *