Արքայադուստր Դիանայի եղբայրը նոթեր է գրել և պատմել ճշմարտությունը քրոջ մասին

Արքայադուստր Դիանայի կրտսեր եղբայրը՝ Չարլզ Սփենսերը, հայտարարել է «Կարապի երգը» վերնագրով հուշագրության հրատարակման մասին, որի նպատակն է քրոջ մասին պատմել ողջ ճշմարտությունը անձնական տեսանկյունից։

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Դիանայի մահվան 30-ամյակի նախօրեին ստացված բազմաթիվ հարցազրույցների խնդրանքներն ու տարածված կեղծիքները Սփենսերին դրդել են մեկընդմիշտ գրի առնել սեփական հիշողությունները, իսկ Penguin Michael Joseph հրատարակչության կողմից թողարկվող գիրքը, որը նախատեսվում է թարգմանել 12 լեզուներով, Մեծ Բրիտանիայում լույս կտեսնի սեպտեմբերի 22-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *