Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին

Օրեր առաջ դերասան ու պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի (Մենչ) դուստրը՝ Էլինա Պետրոսյանը, հայտնել էր, որ մեկ տարի տևած ամուսնությունից հետո բաժանվել է ամուսնուց։ Ժամեր առաջ Էլինան հանդես է եկել նոր, գրառմամբ՝ ակնարկելով, որ անցած ճանապարհին նայում է միայն դրական լույսի ներքո։

Իր ինստագրամյան էջում Էլինա Պետրոսյանը կիսվել է մտորումներով, որոնք փաստում են, որ նա պատրաստ է առաջ շարժվել և լավատեսորեն է տրամադրված ապագայի հանդեպ.

«Երբեմն տիեզերքը քեզ տանում է մի ճանապարհորդությամբ, որի կարիքը դու չգիտեիր, որ ունես, որպեսզի քեզ տա այն ամենը, ինչ երբևէ ցանկացել ես։ Վստահիր ծրագրին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ բաժանման լուրից հետո Էլինան հեռացրել էր նախկին ամուսնու հետ համատեղ բոլոր լուսանկարները՝ նշելով, որ ազատվում է նեգատիվից ու մաքրում իր շրջապատը։

Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *