Կասպից ծովի հատակով կապուղի կգործարկեն

Ղազախստանի եւ Ադրբեջանի միջեւ Կասպից ծովի հատակով անցնող օպտիկամանրաթելային կապուղի կգործի։ Այն կոչվում է Տրանս-Կասպյան օպտիկամանրաթելային կապուղի։ Վերջինիս կառուցման աշխատանքներն արդեն ավարտված են։ Իրականացվում են գործարկման հետ կապված վերջին կարգավորիչ աշխատանքները։ Նախագծի ամենաբարդ հատվածը, ըստ ղազախական մամուլում տեղ գտած հրապարակումների, եղել է Կասպից ծովի հատակով մալուխի անցկացումը։ Նախագծի գործարկողները հույս ունեն, որ այն կդառնա կարեւոր հեղահաղորդակցության ենթակառուցվածք Եվրոպայի եւ Ասիայի միջեւ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *