Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Ջոնգը, հայտարարել է, որ Փհենյանը նշանակություն չի տալիս ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ ռազմավարժությունները կրճատելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը, հայտնում է AFP-ն։
«Մենք սա մեկնաբանության արժանի չենք համարում և լիովին անհետաքրքիր ենք համարում»,- ասել է նա՝ մեկնաբանելով զորավարժությունների ծավալները կրճատելու վերաբերյալ Վաշինգտոնի որոշումը։
Ավելի վաղ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան հայտարարել էին, որ ամենամյա Ulchi Freedom Shield զորավարժությունները կավարտվեն նախատեսվածից մոտ մեկ շաբաթ շուտ։
Վարժանքների տևողությունը 11 օրից կրճատվել է 5-ի, իսկ հակահարձակողական գործողություններ նախատեսող մասը չեղարկվել է։ Այս որոշումը կայացվել է զորավարժություններում ԱՄՆ-ի մասնակցությունը կրճատելու վերաբերյալ Թրամփի հանձնարարականից հետո։