2026 թվականի մարտի 2-ին Լիբանանի հետ Իսրայելի նոր պատերազմի սկզբից ի վեր երկրում առնվազն 4,348 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Լիբանանի հանրային առողջապահության նախարարության տվյալներին։
Զոհվածների թվում կա 393 կին և 257 երեխա։ Եվս 12,307 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Գերատեսչության տվյալներով՝ զոհվածների թվում եղել են նաև այլ երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ 537 սիրիացի և 234 պաղեստինցի։ Առնվազն 32 լիբանանցի զինծառայող է զոհվել։
Իսրայելական ռազմական գործողությունները նաև զգալի վնաս են հասցրել Լիբանանի առողջապահական համակարգին։ Վնասվել է առնվազն 17 հիվանդանոց, գրանցվել է բուժաշխատողների վրա իրականացված 179 հարձակում, և ոչնչացվել է շտապ օգնության 39 մեքենա։