Իտալիայում հայտնաբերել են կործանված թեթև շարժիչով ինքնաթիռը․ երկու փաստաբան է զոհվել

Իտալիայի հարավում գտնվող Կալաբրիա մարզում հայտնաբերել են կիրակի օրը անհետացած թեթև շարժիչով ինքնաթիռը։ Օդանավում գտնվող երկու անձինք մահացել են։ Այս մասին հայտնում է Ansa-ն՝ հղում անելով տեղի ոստիկանության տվյալներին։

Ինքնաթիռի բեկորները գտել են Կոզենցա նահանգի Լագիչելո շրջանում՝ Ֆուսկալդո համայնքի տարածքում գտնվող փոքրիկ բնական լճի մոտակայքում։

Զոհվածները Հռոմից 64-ամյա օդաչու Կարլո Արնուլֆոն և Մատերայից 55-ամյա Անջելա Բուչիկոն են։ Երկուսն էլ փաստաբաններ են եղել։

Բուչիկոն 2007–2009 թվականներին Մատերայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Էմիլիո Նիկոլա Բուչիկոյի դուստրն էր և քաղաքի գործող փոխքաղաքապետ Ռոկո Բուչիկոյի քույրը։

Ֆուսկալդոյի քաղաքապետ Ջակոմո Միդեան հաստատել է հայտնաբերված ինքնաթիռի մասին տեղեկությունը։ Հատուկ ծառայությունները շարունակում են դեպքի վայրում մարմինների և բեկորների դուրսբերման գործողությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *