
Ռուսական բանակը զանգվածային հարված է հասցրել Կիևում և Կիևի մարզում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, տրանսպորտային լոգիստիկ կենտրոնին և պահեստներին, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Այսօր գիշերը ՌԴ զինված ուժերը ցամաքային, օդային և ծովային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով, ինչպես նաև մեծ հեռահարություն ունեցող անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զանգվածային հարված են հասցրել Կիևում և Կիևի մարզում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, տրանսպորտային լոգիստիկ կենտրոնին և պահեստներին», – ասվում է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։