ԱԳՆ․ Չինաստանը համաձայն է Ճապոնիայի մասին Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարության հետ

Չինաստանը համաձայն է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Ճապոնիայի վերաբերյալ հայտարարության հետ։ Այդ մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, հաղորդում է Սինհուա գործակալությունը։

Օգոստոսի 17-ին Ս. Լավրովը հիշեցրել է ԶԼՄ-ներին, որ Ճապոնիան ի սկզբանե ՄԱԿ-ի կանոնադրության մեջ նշված էր որպես «թշնամի պետություն»։ Ռուսաստանի նախարարը շեշտել է, որ Ճապոնիան ՄԱԿ է անդամակցել այն բանից հետո, երբ անցել է իր ռազմատենչ քաղաքականության և գործած հանցագործությունների համար մեղքի քավության ճանապարհը՝ լիովին ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված սկզբունքները։

Մեկնաբանելով Ս. Լավրովի խոսքերը՝ Լին Ցզյանը նշել է, որ «թշնամի պետությունների մասին դրույթները» ՄԱԿ-ի կանոնադրության կարևոր մաս են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *