Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն․ այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Մյուս երեքի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ճամբարակում մեքենան վրաերթի է ենթարկել զինվորների․ նրանցից մեկը մահացել էր։