Հինգ մարդու սպանած հանցագործին մահապատժի են ենթարկել

Ճապոնիայում հինգ մարդու սպանած հանցագործին ենթարկել են մահապատժի։ Այս մասին հայտնում է The Japan Times պարբերականը։ Հոդվածում ասվում է, որ դա վարչապետ Սանաե Տակաիտիի կաբինետի կառավարման օրոք իրականացված առաջին մահապատիժն է։ Մահապատժի ենթարկված հանցագործը տղամարդ է։ Նա 58 տարեկան է։ Տղամարդը մեղավոր է ճանաչվել Օսակա քաղաքում խաղատան սրահը հրկիզելու եւ հինգ մարդ սպանելու մեջ։ Հիշեցնենք, որ վերջին անգամ Ճապոնիայում մահապատիժ իրականացվել էր 25 թվականի հունիսին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *