Վարչության պետի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին․ Իշխանություն

Վարչության պետի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին, հայտնում է «Իշխանություն»-ը։

Լրատվականին ահազանգել են՝ երեկ ուշ գիշեր Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց գերլարված իրավիճակ է եղել։

Փոխանցված տեղեկություններով՝ վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել համայնքային ոստիկանի։ Դեպքից հետո նրա համար շտապօգնություն է կանչվել։

Ծեծվածի հարազատները «Իշխանությանը» պատմեցին, որ քննիչները «վրեժ» են լուծել ոստիկանից։ Մեկ օր առաջ նրա, քննիչների և մի քաղաքացու միջև վեճ է տեղի ունեցել, որը, փաստորեն, բարձր մակարդակով շարունակություն է ստացել Քննչականում:

Դեպքի մասին իմանալուց հետո ոստիկանի հարազատները հավաքվել են վարչության շենքի դիմաց, սակայն նրանց ներս չեն թողել։

Տուժողի փաստաբանը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, նաև հայտնել, որ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել:

ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը լրատվականի զանգերին չի պատասխանում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *