Apple-ը կրճատում է ավելի քան 200 աշխատատեղ

Ամերիկյան Apple ընկերությունը որոշել է կրճատել ավելի քան 200 աշխատակիցների, որոնք աշխատում են Siri ձայնային օգնականի և Vision Pro ծրագրային ապահովման մշակման ստորաբաժանումներում․ հայտնում է Bloomberg-ը հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության տեղեկություններով՝ շուրջ 100 կրճատում նախատեսվում է Vision Pro-ի մշակմամբ զբաղվող թիմում, ևս 100 աշխատատեղ կկրճատվի Siri-ի և ծրագրային ապահովման մշակման ստորաբաժանումներում։

Apple-ը Bloomberg-ին հայտնել է, որ վերակազմավորում է որոշ ստորաբաժանումների աշխատանքը՝ «բիզնեսի զարգացման և օգտատերերի համար սարքերի հետ փոխգործակցության փորձը բարելավելու» նպատակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *