Օգոստոսի 20-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնեց, որ գիշերը հանել-տարել են Արարատյան փողոցում կայանված իր հինգ ավտոմեքենաների զույգ համարանիշները։
Համայնքային ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ գողությունը կատարել են օտարերկրացի երեք տղամարդիկ, որոնք Հայաստանում չունեն մշտական բնակության վայր։
Հետագա միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 14-ի սահմաններում, երեքն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Շենգավիթի բաժին։
Գողոնը հայտնաբերվել է։ Նախաձեռնվել է քրեական վարյութ։ Հանգամանքները պարզվում են։