Բաքուն և Տաշքենդը՝ «հավերժ բարեկամներ»․ ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվել

Օգոստոսի 23-ին Տաշքենդում տեղի է ունեցել ադրբեջանա-ուզբեկական փաստաթղթերի ստորագրման և երկու երկրների միջև փաստաթղթերի փոխանակման արարողությունը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի մասնակցությամբ։

Այս մասին հայտնում են այդ երկրների ԶԼՄ-ները։

Ըստ հաղորդագրությունների, Ալիևը և Միրզիյոևը ստորագրել են «Ադրբեջանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև հավերժ բարեկամության մասին պայմանագիրը» և «Ադրբեջանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության Գերագույն միջպետական ​​խորհրդի երրորդ նիստի որոշումը»։

Համագործակցության վերաբերյալ տարբեր հուշագրեր և փաստաթղթեր են ստորագրվել նաև առևտրի, մշակույթի ու այլ ոլորտներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *