Կրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերից


Աշխարհ


Կրեմլում հայտարարել են, որ «խիստ բացասական» են ընդունել Լոնդոնի հայտարարությունը, որ մտադիր են Կիևին փոխանցել SCALP հեռահար հրթիռների բրիտանական բաղադրիչների գաղտնի տվյալները, և նախազգուշացրել են, որ ռուս զինվորականները համակարգված կոչնչացնեն ուկրաինական օբյեկտները, որտեղ արտադրվի նման սպառազինություն:

«Մեծ Բրիտանիան մասնակցում է այս պատերազմին Կիևի ռեժիմի կողմից՝ մեթոդաբար և պարբերաբար յուղ լցնելով կրակի վրա, դավադրություններ մշակելով խաղաղության գործընթացում ցանկացած առաջընթաց կանխելու համար»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա հավելել է, որ հենց այդ պատճառով է, որ Ռուսաստանի զինված ուժերն «անհրաժեշտ աշխատանքներ են իրականացնում, տվյալներ են ստանում՝ նման հրթիռների և այլ ռազմական տեխնիկայի արտադրության վայրերը նույնականացնելու համար և միջոցներ են ձեռնարկում համապատասխան օբյեկտները ոչնչացնելու համար»։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *