
1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրը դարձավ Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի մեկնարկը։
Այն ամրագրում է մեր պետականության հիմնարար սկզբունքները՝ ինքնիշխանությունից ու անվտանգությունից մինչև մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, լեզու, կրթություն և մշակույթ, ազգային հարստություն, արտաքին քաղաքականություն և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում։