Դաժան որոշում է այսօր կայացվելու Իրանի դեմ․ Հայաստանին վերաբերու՞մ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը փլուզվում է։ «Իրանը լիովին փլուզվում է», – գրել է նա երկուշաբթի օրը Truth Social սոցիալական հարթակում։ Ակնկալվում է, որ ԱՄՆ առաջնորդները երկուշաբթի օրը կհայտարարեն Իրանի դեմ ուղղված կոնկրետ միջոցառումների մասին։ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրին, հաղորդում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախատեսում է ընդլայնել երկրորդային պատժամիջոցները Իրանի հետ առևտուր անող կազմակերպությունների և երկրների դեմ։ Աղբյուրը հավելել է, որ այս միջոցառումը նախատեսված է որպես վերջնական նախազգուշացում այն ​​երկրների համար, որոնք պահպանում են Իրանի հետ գործարար կապեր։ Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նոր պատժամիջոցների մասին կհայտարարի օգոստոսի 24-ին կայանալիք մամուլի ասուլիսում, որը կսկսվի ժամը 13:00-ին (Երևանի ժամանակով 21:00-ին)։ Աղբյուրը հայտնել է, որ նոր պատժամիջոցները կլինեն Իրանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու արշավի մի մասը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է օգոստոսի 20-ին։ Ամերիկացի նախագահը սպառնացել է «մեծ տնտեսական հետևանքներով» ցանկացած երկրի համար, որը որևէ աջակցություն կցուցաբերի Իրանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *