Ռազմական նոր համաձայնագրին միանալու հրավեր են ստացել

Իրանը «Մեքքայի ռազմական համաձայնագրին» միանալու հրավեր է ստացել։ Համաձայնագրի անդամ են՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ Պակիստանը։ Պայմանագիրը հավաքական պաշտպանության մասին է։ Այս մասին հայտնում է Al Mayadeen-ը, վկայակոչելով իրանական խորհրդարանի ինֆորմացիոն կենտրոնի ղեկավար Մեհդի Ռահիմիի հայտարարությանը։ Իրանական իշխանությունները, ըստ Ռահիմիի հայտարարության, ներկայումս դիտարկում են այդ համաձայնագրին միանալու հնարավորությունը։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ ասել է, որ նպատակը երկրների միջեւ ընդհանուր անվտանգության «ամպհովանի» ստեղծելոն է։ Եթե դա կյանքի կոչվի, ապա կդառնա Իրանի հաղթանակը, քանի որ Թեհրանը վաղուց է ձգտում դրան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *