Խուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)


Մամուլ


Քննչական մարմինները նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, հայտնել է նրա գրասենյակը:

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է ԶԼՄ-ների տեղեկությունները, որ խուզարկություններ են անցկացվում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա որդու` Լեւոն Քոչարյանի տներում։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,-  հայտնել է կոմիտեի մամուլի խոսնակը։

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

armradio.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *