Ըմբիշ Սամվել Գրիգորյանը Poland Open միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել (տեսանյութ)


Սպորտ


Լեհաստանում մեկնարկել է ըմբշամարտի Poland Open միջազգային մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ ըմբիշները: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։
 
Մրցումային առաջին օրը բոլոր գոտեմարտերում հաղթել և ոսկե մեդալի է արժանացել 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը։
 
Հայ ըմբիշը եզրափակչում 7-0 հաշվով հաղթել է Սերբիայի ներկայացուցիչ Անտալ Վամոշին:
 
87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը պարտվել է եզրափակչում և դարձել 2-րդ մրցանակակիր:
 
72 կգ քաշային Գասպար Տերտերյանն ու 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը մեդալ չեն նվաճել։
 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *