ՃՏՊ Գեղարքունիքի մարզում | Top-News.am


Ավտո


Օգոստոսի 26-ին՝ ժամը 16։35-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին՝ Շողակաթ բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կան տուժածներ։

 

ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

 

Պարզվել է, որ Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «Tesla» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է, իսկ «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա 9 տուժած։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենաներին․ վերջիններս հոսպիտալացվել են։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *