Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանին երկաթուղիների կոնցեսիան վաճառելու խնդրանքը զարմանք և «ներսում հույզեր» է առաջացնում, РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նախարարը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների միջև կանոնավոր շփումներ են ընթանում, և կարելի է քննարկել հայկական կողմին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու» հետ կապված իրավիճակը, որը գտնվում է «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիոն կառավարման ներքո։
«Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այս հարցերը… Եթե դրանք արդեն առաջացել են, պատմիր քո գործընկերոջը, թե ինչպես ես դատում այս կապակցությամբ։ Իսկ դրա փոխարեն արվում է հրապարակային հայտարարություն, թե դա ընդհանրապես «իրենցն» է, և ընդհանրապես մենք նրանց 2 միլիարդ պարտք ենք», – ասել է Լավրովը։
«Հասկանում եմ, որ դա, տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից բացի, մեր քաղաքացիների մոտ կրծքում հույզեր է առաջացնում։ Ես բացառություն չեմ», – հավելել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես Հայաստանի հետ հարաբերություններում «չթույլատրել նույն սխալները», ինչպես դա եղավ Ուկրաինայի դեպքում, նախարարը նշել է, որ ռուսական կողմից «ամեն ինչ արված է»։ «Մեր բոլոր դիրքորոշումներն ու այն առավելությունները, որոնք Հայաստանը ստանում է Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունից՝ մեզանից էներգակիրներ ստանալով Եվրամիության գներից 3−4 անգամ ավելի էժան։ Ելնում եմ նրանից, որ այնտեղ լավ տնտեսագետներ կան», — հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։
Երկուշաբթի Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը Մոսկվային խնդրում է հանրապետությունում երկաթուղիների կառավարման կոնցեսիան վաճառել երրորդ երկրին։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ կանի Հայաստանը, եթե ռուսական կողմը հրաժարվի Երևանի առաջարկներից երկաթուղիների վերաբերյալ, Փաշինյանը հայտարարել է, որ դա անհնար է։